• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի նախագահի՝ Ղազախստան այցի վերաբերյալ

15 հոկտեմբերի, 2024

2024թ․ հոկտեմբերի 15-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստանի Հանրապետություն երկօրյա պաշտոնական այցը, որի անցկացման ծրագրով նախատեսված են Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ հանդիպումներ, ինչպես նաև Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի բացման արարողության մասնակցությունը և այլ միջոցառումներ։

Հայաստանի և Ղազախստանի նախագահների բանակցություններին նախորդել է Ակորդայում հանդիպման հանդիսավոր արարողությունը։

Բանակցությունների ընթացքում նախագահ Կ․Տոկաևը ողջունելով Հայաստանի նախագահին ընդգծել է, որ Ղազախստանում կաևորում են հուսալի և ժամանակի փորձությունով անցած մտերիմ գործընկեր Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները։ Գոհունակությամբ ընդգծելով բոլոր ուղղություններով հայ-ղազախստանյան հարաբերությունների դինամիկ և շարունակական զարգացող բնույթը՝ նշվել է վերջիններս որակապես նոր մակարդակի բարձրացնելու հարցում Ղազախստանի շահագրգռվածությունը։

Իր հերթին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մատնանշել է Հայաստանի հանձնառությունը Ղազախստանի հետ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը։

Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ, ագրարարային, ֆինանսական, մշակութային և հումանիտար, ինչպես նաև թվայնացման ոլորտներում հայ-ղազախստանյան փոխգործակցության ամրապնդման հեռանկարները։ Դիտարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցեր։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: