• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի նախագահն այցելել է Ղազախստանի կառավարման ակադեմիա

16 հոկտեմբերի, 2024

2024թ․ հոկտեմբերի 16-ին Ղազախստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիա։

Հայաստանի նախագահին ներկայացվել են Ակադեմիայի կողմից կիրառվող շարունակական կրթության հարթակն ու Հեռավար դասընթացների ձայնագրման JALINGA տեսատաղավարն, ինչպես նաև Admission և iCademium (LMS) տեղեկատվական համակարգերը։

Ակադեմիայի մագիստրատուրայի ու դոկտորանտուրայի ուսանողների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կայացած հանդիպման ընթացքում նախագահ Վ․Խաչատուրյանը հանդես է եկել «Հայաստանյան «Խաղաղության խաչմերուկ»՝ ազգային գերակայություն և Հարավային Կովկասի կայուն զարգացման գրավականը» խորագրով դասախոսությամբ։ Հանդիպման մասնակիցներին նաև հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ Հայաստանի Կառավարության՝ երկրի տարբեր ոլորտներում իրականացվող և առկա խնդիրների լուծմանը միտված քաղաքականության հետ, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև փոխհարաբերությունների զարգացման հեռանկարների տեսլականին։

 

Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիան հանդիսանում է Ղազախստանի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը, որն իրականացնում է պետական ծառայողների պատրաստումը, վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը։ Ակադեմիայի կազմում ընդգրկված են Պետական քաղաքականության ազգային դպրոցը, Դիվանագիտության ինստիտուտն ու Կառավարման ինստիտուտն, ինչպես նաև պետական մարմինների ենթակառուցվածքային սպասարկման այլ գիտահետազոտական ստորաբաժանումներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: