• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Նախարար Անդրեասյանի հանդիպումները Աստանայում

18 հոկտեմբերի, 2024

2024թ․ հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում ընդգրկված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային։

Տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններն, ինչպես նաև 2025 թվականին Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցեր։ Կայացած քննարկումների արդյունքներով նախարարների կողմից ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև մշակութային-հումանիտար ոլորտում 2025-2026թթ. համագործակցության միջոցառումների ծրագիրը:

2024թ․ հոկտեմբերի 16-ին Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժ․Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի բարձրագույն կրթության և գիտության նախարար Սայասատ Նուրբեկին:

Կրթության ոլորտում համագործակցության խորացման համատեքստում հանդիպմանը կարևորվել է միջբուհական կապերի զարգացումը և ընդգծվել համատեղ կրթական և հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Գիտության ոլորտում համագործակցության համատեքստում նախարարները քննարկել են կիրառական հետազոտությունների և տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիայի, քիմիական տեխնոլոգիաների և արհեստական բանականության բնագավառներում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում նախարար Ժ․Անդրեասյանը ներկայացրել է նաև Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները և անդրադարձ կատարել Հայաստանի կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության ոլորտում սահմանված նպատակներին ու թիրախներին: Ներկայացվել է նաև ՀՀ կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում պահվող ղփչաղական ձեռագրերի համատեղ գիտական ուսումնասիրության իրականացման հնարավորությունը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն՝ Աստանայի քաղաքապետ Ժենիս Կասիմբեկի ուղեկցությամբ այցելել է կրթական մի շարք հաստատություններ,մասնավորապես՝ «SANA» մարզամշակութային կրթական համալիր ու «Ռիվիերա» միջազգային դպրոց:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: