• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան

27 հունվարի, 2025

2025թ․ հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հրավերով աշխատանքային այցով Երևան է ժամանել Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը։

Ողջունելով նախարար Ժ․Կուլուբաևին՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ղեկավար Ա․Միրոզոյանը մասնավորապես նշել է հետևյալը՝ «Մեր երկրներն ունեն շատ ընդհանրություններ. իրավիճակները նման են, հնարավորությունները նման են, այսօրվա միտումներին և աշխարհաքաղաքական գործընթացներին բնորոշ վտանգներն ու ռիսկերը ևս շատ բարդ են: Մենք միասին նույն տնտեսական ինտեգրացիոն միավորման մաս ենք կազմում, այնպես որ շատ տրամաբանական է, որ մենք պետք է հաճախակի հանդիպենք: (...) Այս այցը, կարելի է ասել, պատմական է: Սա շոշափելի առաջընթաց է: Ես շատ ուրախ եմ այս այցի համար: Եվս մեկ անգամ, բարի գալուստ»

Նեղ և ընդլայնված կազմերով անցկացված բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունների արդի վիճակն ու վերջիններիս հետագա ընդլայնման հեռանկարը։ Նշելով երկկողմ հարաբերությունների էական ներուժն ու քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության առաջմղման համար լայն գործիքակազմի առկայությունն՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են նշյալ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։ Հանդիպմանը նաև մատնանշվել է ձգտումը հետագայում ևս շարունակել համագործակցությունը ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում, այդ թվում՝ երկու երկրների թեկնածությունների առաջմղմանը փոխադարձ աջակցություն ցուցաբերելու կտրվածքով։

Բանակցությունների արդյունքներով ստորագրվել են՝

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը
  • Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ղրղզական Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիաի միջև համագործակցության մասին համաձայնագիրը.

Բանակցությունների ավարտին Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: