• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Դեսպան Ղևոնդյանի կողմից հավատարմագրերի պատճենների հանձնման վերաբերյալ

19 փետրվարի, 2025

2025թ․ փետրվարի 18-ին Դուշանբեյում Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել Տաջիկստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուհրիդդինին։

Հաջորդած զրույցի ընթացքում դիտարկվել է Հայաստանի և Տաջիկստանի փոխգործակցության զարգացման հեռանկարներին, ամենաբարձր և բարձր մակարդակներում երկկողմ քաղաքական երկխոսության առաջմղմանն, իրավապայմանագրային հենքի ընդլայնմանն, առևտրատնտեսական հարաբերությունների ինտենսիֆիկացմանն, ինչպես նաև մշակութային-հումանիտար նախագծերի իրագործմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նախարար Ս․Մուհրիդդինը տեղեկացվել է Հայաստանի Կառավարության կողմից գործադրվող ջանքերին՝ միտված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների արդյունավետ ապաշրջափակմանն, ինչպես նաև երկրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Դեսպան Ա․Ղևոնդյանն ընդգծել է երկու երկրների ժողովուրդների փոխադարձ հարգանքի բազմադարյա հարաբերությունների, ինչպես նաև 2002թ․ ապրիլի 2-ի Հայաստանի և Տաջիկստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական փոխգործակցության ներուժի իրագործման մասով ջանքեր գործադրելու պատրաստականությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: