• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Դեսպան Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Տաջիկստանի նախագահին

20 փետրվարի, 2025

2025թ․ փետրվարի 19-ին Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) իր հավատարմագրերը հանձնեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին։

«Ազգի պալատ» պետական նստավայրում կայացած՝ 9 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը նախագահ Է․Ռահմոնն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանների կողմից ներկայացված պետությունների հետ գործընկերության շարունակականությունը Տաջիկստանը դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մաս և դրական է գնահատում վերջինիս հեռանկարը։

Ողջույնի խոսքում նախագահ Է․Ռահմոնը, ներկայացնելով միջազգային ասպարեզում գործընկերների և բարեկամների շրջանակի ընդլայնմանը միտված՝ Դուշանբեի կողմից գործադրվող ջանքերն՝ առանձնանշել է, որ փոխըմբռնումն ու արգասաբեր միջպետական համագործակցությունն այսօր նոր նշանակություն են ձեռք բերում։

Բնութագրելով Տաջիկստանի հարաբերություններն արարողությանը մասնակցող դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կողմից ներկայացված երկրների հետ՝ Տաջիկստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանին և Տաջիկստանին կապում են ամուր բարեկամության վաղեմի ավանդույթներն, ինչպես նաև բարի վերաբերմունքն ու փոխադարձ ջերմ զգացմունքներ։ Այս համատեքստում պատրաստակամություն է հայտնվել առ Երևանի և Դուշանբեի միջև համագործակցության համակողմանի զարգացում՝ երկկողմ փոխհարաբերություններում առկա բարենպաստ մթնոլորտի պայմաններում։

Հաջողություն մաղթելով դեսպաններին իրենց դիվանագիտական գործունեությունում՝ նախագահ Է․Ռահմոնը հույս է հայտնել, որ դեսպանների արդյունավետ գործունեությունը կծառայի ի շահ երկրների միջև բարեկամության և բազմակողմանի համագործակցության զարգացման և ամրապնդման։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: