• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը

01 հնս, 2025

Մարտի 27-ին Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ - ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: 

Կայացել է Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների առանձնազրույցի, իսկ հաջորդիվ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. 

«Հարգելի՛ Մուրատ Աբուղալիի, պարոն Նուրտլեու,

Հարգելի՛ գործընկերներ,

Սրտանց շնորհակալ եմ Ձեզ՝ պաշտոնական այցով Ղազախստանի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ և հյուրընկալ ընդունելության համար:

Նախ և առաջ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ անցած Նաուրիզի առթիվ և մաղթել նոր ձեռքբերումներ, բարեկեցություն և հաջողություններ:

Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի Հանրապետություն՝ որպես արտաքին գործերի նախարար: Համոզված եմ, որ այսօրվա քննարկումները լավ հնարավորություն կընձեռեն երկկողմ օրակարգի ողջ շրջանակի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային բնույթի արդիական հարցերի շուրջ մտքերի  առարկայական փոխանակման համար:

Անցյալ տարին կարևոր հանգրվան դարձավ մեր պետությունների միջև երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Այն հագեցած էր բարձր և բարձրագույն մակարդակի փոխադարձ այցերով, ինչպես նաև բազմաթիվ համատեղ միջոցառումներով, որոնք անհրաժեշտ թափ հաղորդեցին մեր փոխգործակցությանը տարբեր ոլորտներում: Իրապես նշանակալից էր Ղազախստանի Հանրապետության նախագահի այցը Հայաստան՝ առաջինը 2001 թվականից ի վեր, որին հաջորդեց Հայաստանի նախագահի այցը՝ խորհրդանշելով մեր բարեկամության և համագործակցության խորացման նոր փուլի սկիզբ:

Համոզված եմ, որ այս տարի ևս մենք կշարունակենք ամրապնդել երկկողմ գործընկերությունը՝ ընդլայնելով փոխշահավետ համագործակցության հորիզոնները, որոնք ընդգրկում են ուղղությունների լայն շրջանակ՝ առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներ:

Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ղազախստանի Հանրապետության հետ գործընկերությունը և պատրաստ է ջանքեր գործադրել դրա հետագա դինամիկ խորացման համար: Ելնում ենք նրանից, որ սա փոխադարձ բնույթ է կրում:

Մեր պետությունները միասնական են ինքնիշխանության և անկախության ամրապնդման, ինչպես նաև մեր երկրների տարանցիկ ներուժի բարձրացման և ազգային տնտեսությունների արդիականացման ձգտման մեջ: Այս ամենը ամուր հիմք է ստեղծում գործընկերային փոխգործակցության ընդլայնման համար:

Երևանն ու Աստանան հաճախ կա՛մ համընկնող, կա՛մ շատ նման դիրքորոշումներ են որդեգրում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ:

Ակնհայտ է, որ խաղաղ նախաձեռնությունների իրականացման միջոցով տարածաշրջանային կայունության ամրապնդումը նույնպես համահունչ է մեր նպատակներին:

Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին: Դուք անձամբ տեղյակ եք այդ մասին մեր նախկին շփումներից, այդ թվում՝ անցյալ տարի Ալմաթիում իմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջև հանդիպման անցկացման համատեքստում: Ուզում եմ ընդգծել, որ մենք գնահատում ենք Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունները՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ: Ինչպես գիտեք, Հայաստանն առաջարկել է ստորագրել համաձայնեցված պայմանագիրը, ինչը կարող է բեկումնային դառնալ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհին:

Հարգելի’ Մուրատ Աբուղալիի, առաջարկում եմ այսօրվա հանդիպման ընթացքում մանրամասն անդրադառնալ հետագա համագործակցության առանցքային ուղղություններին՝ հատկապես հաշվի առնելով առաջիկա երկկողմ շփումները, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հրավերի և ավանդական ջերմ ընդունելության համար»:

Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Նախարար Միրզոյանը գրառում է կատարել ԱԳՆ պատվավոր հյուրերի մատյանում։

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: