• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ղազախստան այցի մասին

01 ապրիլի, 2025

2025թ․ մարտի 27-ին առաջին պաշտոնական այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա․Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ - ԱԳ նախարար Մ․Նուրտլեուի հետ։

Դեմ առ դեմ ձևաչափով հանդիպումից հետո Հայաստանի և Ղազախստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները շարունակել են քննարկումները ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով նախարար Ա․Միրզոյանին՝ Ղազախստանի դիվանագիտական ծառայության ղեկավար Մ․Նուրտլեուն, մասնավորապես, նշել է․ «Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի հուսալի քաղաքական և առևտրատնտեսական գործընկերն է, և հայ-ղազախական կապերը զարգանում են հետևողականորեն՝ առանց որևէ խնդիրների, կառուցողական մոտեցմամբ և միմյանց շահերի հաշվառման պատրաստակամությամբ։ Պատրաստակամություն եմ հայտնում բոլոր պայմանավորվածությունների իրականացման նպատակով ամենասերտ փոխգործակցության՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»։

Պատասխան ողջույնի խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ա․Միրզոյանը ընդգծել է, որ «անցյալ տարին կարևոր հանգրվան դարձավ մեր պետությունների միջև երկկողմ հարաբերությունների պատմության մեջ [․․․] Մեր պետությունները միասնական են ինքնիշխանության և անկախության ամրապնդման, ինչպես նաև մեր երկրների տարանցիկ ներուժի բարձրացման և ազգային տնտեսությունների արդիականացման ձգտման մեջ: Այս ամենն ամուր հիմք է ստեղծում գործընկերային փոխգործակցության ընդլայնման համար: Երևանն ու Աստանան հաճախ կա՛մ համընկնող, կա՛մ շատ նման դիրքորոշումներ են որդեգրում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ»:

Բանակցությունների ընթացքում դիտարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, դիտարկվել են երկու երկրների միջև քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար փոխգործակցության առաջնահերթ ոլորտները, ինչպես նաև բարձրագույն և բարձր մակարդակներով նախատեսված միջոցառումների՝ ընթացիկ տարվա ժամանակացույցը։

Փոխադարձ հակվածություն է հայտնվել խորացնել երկկողմ գործընկերությունը՝ բարեկամության և փոխշահավետ համագործակցության հիման վրա, որը վերջին տարում հասցվել է որակապես նոր՝ Հայաստանի վարչապետ Ն.Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կ.Տոկաևի 2024թ․ ապրիլի 15-ի Համատեղ հայտարարության մեջ ուղենշված մակարդակին։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից դիտարկել են բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը և ներդրումային կապերի ամրապնդմանը։ Այս համատեքստում ընդգծվել է Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի համակարգող դերակատարությունը։ Նշվել է գործարար կապերի զարգացման գործում երկու երկրների գործարար շրջանակների մասնակցության կարևորությունը։

Նախանշվել են թվային ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարային հնարավորություններն, այդ թվում՝ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի հարթակի միջոցով։

Նախարարները պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել գյուղատնտեսության, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում նոր հնարավորություններ սահմանելու համար։

Ընդգծվել է մշակութային և հումանիտար համագործակցության առարկայական օրակարգը։ Նախորդ տարի Ղազախստանում անց են կացվել Հայկական մշակույթի օրեր։ Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ընթացիկ տարում կշարունակեն մշակութային փոխանակման դրական պրակտիկան։

Գործնական բովանդակություն է ստանում բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում նախարարները նաև զուգադրել/համադրել են մոտեցումները տարածաշրջանային և գլոբալ օրակարգի արդի հարցերի շուրջ, վերահաստատել են բազմակողմ կառույցների շրջանակներում հետագա սերտ շփումների և երկու երկրների նախաձեռնությունների առաջմղման հարցում փոխադարձ աջակցություն ցուցաբերելու հակվածությունը։

Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: