• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ղազախստանի նախագահի հետ

02 ապրիլի, 2025
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025թ․ մարտի 27-ին Ղազախստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ողջունելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին Ակորդայում՝ Ղազախստանի նախագահ Կ․Տոկաևը մասնավորապես նշել է հետևյալը․ «Ձեր առաջին պաշտոնական այցն Աստանա կարևոր նշանակություն ունի մեր գործընկերության առաջմղման տեսակետից։ Մենք մեծ ակնածանք ենք տածում հայ ժողովրդի ու Ձեր պետության նկատմամբ»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է ամենաբարձր մակարդակում վերջին ժամանակաշրջանում քաղաքական երկխոսության մասով նախանշված ակտիվ դինամիկան։ Արձանագրելով ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև տնտեսության, առևտրի, տրանսպորտի, նորարարությունների և կրթության ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև ռազմավարական բնույթի գործընկերության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։

Տնտեսական զարգացման և փոխկապակցվածության ապահովման համատեքստում արձանագրվել է տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների արդյունավետ օգտագործմանն ու բեռնափոխադրումների ծավալի աճին միտված ջանքերի կարևորությունը։

Մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային բնույթի հարցերի շուրջ։

Նախարար Ա․Միրզոյանը բարձր է գնահատել Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման, մասնավորապես խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Այս կապակցությամբ ևս մեկ անգամ վերահաստատվել է Հայաստանի պատրաստակամությունը նշյալ համաձայնագրի ստորագրման մասով։

Իր հերթին՝ նախագահ Կ․Տոկաևը նշել է, որ Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։ Կարծիք է հայտնել, որ վերջինիս ընդունումը կհանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման նախանշան ու կնպաստի տարածաշրջանի անվտանգության ամրապնդման և համագործակցության զարգացմանն ինչպես Ղազախստանի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: