• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը Ղազախստան

02 ապրիլի, 2025

2025թ․ մարտի 27-ին Ղազախստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խոշորագույն՝ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն։

Հանդիպմանը նախարար Ա.Միրզոյանին ներկայացվել է նորարարության և բիզնեսի աճի դինամիկ հանգույց ներառող էկոհամակարգի գործունեությունը, վեճերի լուծման մեխանիզմները և «AIFC Expat»-ը, որը Ղազախստան ժամանող օտարերկրյա ընկերություններին տրամադրում է անհրաժեշտ ծառայություններ՝ «մեկ պատուհանի» սկզբունքով:

Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է Կենտրոնական Ասիայում ՏՏ սթարթափերի միջազգային խոշորագույն տեխնոպարկ՝ «Astana Hub»-ը։ Այցելության ընթացքում նախարար Ա․Միրզոյանին ներկայացվել են ինչպես «Astana Hub»-ի հարթակում մշակվող նորարարական լուծումներն, այնպես էլ «Ապագայի դպրոցի» գործունեության ընթացք, որի շրջանակներում նախատեսվում է «TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացումը։

Պաշտոնական այցի ծրագրի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարն այցելել է նաև քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «ԱԼԺԻՐ» հուշահամալիրը, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թթ բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ է զետեղել հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին և զանգվածային հուղարկավորման վայրում տեղադրված հայկական խաչքարին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: