• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանն ու Ղազախստանն ընդլայնում են համագործակցությունը մշակույթի և տեղեկատվական փոխանակման բնագավառներում

19 ապրիլի, 2025

2025թ․ ապրիլի 19-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժ․Անդրեասյանի հանդիպումը Ղազախստանի մշակույթի օրերի մեկնարկի շրջանակներում Հայաստանում գտնվող՝ Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։

Հանդիպմանը դիտարկվել են հումանիտար կապերի ամրապնդմանն ուղղված ոլորտային համագործակցության հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համակարգային հիմքի վրա գրականության, երաժշտության, կինոյի և տեղեկատվական փոխանակման ոլորտներում երկկողմ նախագծերի ընդլայնման հարցերին։ Գործնական առումով հնչեցվել են հստակ առաջարկներ․ արտիստների փոխադարձ շրջագայություններ, երիտասարդ կատարողների մասնակցությամբ համատեղ համերգների անցկացում, տեղեկատվական գործակալությունների միջև համագործակցության զարգացում և մեդիակոնտենտի, ներառյալ՝ ֆիլմերի և փաստավավերագրական նախագծերի, փոխանակում։ 

Երկուստեք ողջունվել է մոտակա հեռանկարում համատեղ գործողությունների ծրագրի մշակման գաղափարը՝ միտված Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային և տեղեկատվական երկխոսության ամրապնդմանը։

Նույն օրը «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության» և ղազախստանյան «Խաբար» Գործակալության» միջև ստորագրվել է փոխըմբռնման Հուշագիր, ինչին նախորդել է «Արմենպրես» գործակալության տնօրեն Նարինե Նազարյանի՝ «Խաբար» Գործակալության» ղեկավար Քեմելբեկ Օյշիբաևի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են համագործակցության մեխանիզմներ, այդ թվում՝ փոխադարձ հետաքրություն ներկայացնող թեմաների համատեղ լուսաբանումը։

Տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: