• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Դեսպան Ղևոնդյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում

21 ապրիլի, 2025
Դեսպան Ղևոնդյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025 թվականի ապրիլի 21-ին համատեղության կարգով (նստավայրը՝ Աստանա) Տաջիկստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը Դուշանբեում հանդիպումներ է ունեցել Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մի շարք ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների հետ։

ԱՊՀ երկրների վարչության պետ Շարաֆ Ռահիմիի հետ կայացած հանդիպմանը հանգամանալից քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում հայ-տաջիկական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել տեսանելի ապագայում ծրագրվող համատեղ միջոցառումների ժամանակացույցի վերաբերյալ, այդ թվում՝ տնտեսական համագործակցության հարցերով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի և ազգային խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի գծով, ինչպես նաև ԱՊՀ-ում Տաջիկստանի Հանրապետության նախագահության շրջանակներում։ Առևտրատնտեսական համագործակցության խթանման համատեքստում քննարկվել է տրանսպորտային և լոգիստիկ երթուղիների դիվերսիֆիկացման թեման, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել երկկողմ արտահանման-ներմուծման գործառնությունների ազատականացումն ու ընդլայնել երկրների տարանցիկ ներուժը։

ՄԱԿ, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հարթակներում Հայաստանի և Տաջիկստանի փոխգործակցության հարցերը քննարկվել են Միջազգային կազմակերպությունների վարչության ղեկավար Ջամշեդ Խոմիձոդայի հետ կայացած հանդիպման ընթացքում։ Նշվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հետագա համագործակցության ակտիվացման պահանջվածությունն, այդ թվում՝ միջԱԳՆական թեմատիկ խորհրդակցությունների կազմակերպման միջոցով։

Իրավապայմանագրային վարչության ղեկավարության հետ նախաձեռնած հանդիպմանն ուշադրություն է դարձվել երկկողմ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանն ու ընդլայնմանը միտված աշխատանքների կարևորությանը։

Դեսպան Ա․Ղևոնդյանն առանձին հանդիպում է ունեցել նաև Պետական արարողակարգի ղեկավար Միզրոբիդդին Սաֆրազոդայի հետ:

Քննարկումների արդյունքում վերահաստատվել է սերտ համագործակցության փոխադարձ պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանի և Տաջիկստանի միջև արտաքին քաղաքական փոխգործակցության ոլորտում համագործակցության խորացման:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: