• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ալեն Սիմոնյանի հանդիպումը Մաուլեն Աշիմբաևի հետ

17 մայիսի, 2025

2025թ․ մայիսի 15-ին Աստանայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ։

Ողջունելով հայաստանյան գործընկերոջը Ղազախստանի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատի նախագահ Մ․Աշիմբաև կարևորել է միջպետական փոխգործակցության բարձր տեմպի պահպանումը։ «Հայաստանը Ղազախստանի հուսալի և մոտ գործընկերն է։ Մեր երկրների միջև հաստատվել է փոխվստահություն վայելող քաղաքական երկխոսություն, ամրապնդվում է տնտեսական փոխգործակցությունը, ընդլայնվում են մշակութային-հումանիտար կապերը։ Ցանկանում եմ նշել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ նախորդ տարի Երևան կատարած առաջին պաշտոնական այցն ու Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Աստանա կատարած պատասխան այցը, որոնց ընթացքում ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ Ղազախստանի և Հայաստանի ղեկավարների Համատեղ հայտարարությունն ու Առևտրատնտեսական համագործակցության 2024-2025թթ․ ճանապարհային քարտեզը։ Ընդունված փաստաթղթերը համագործակցության նոր ուղենիշներ են նախանշել՝ հաստատելով ղազախա-հայաստանյան բարեկամության և գործընկերության անպարտելիությունը», նշել է Մ․Աշիմբաևը։

Իր հերթին, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ա․Սիմոնյանն արձանագրել է Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների համագործակցության կայուն բնույթը, որը կոչված է օրենսդրական և խորհրդարանական աջակցություն ցուցաբերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարատեսակ ոլորտներում /տրանսպորտ և լոգիստիկա, էներգետիկա, թվայնացում և տեղեկատվական տեխնոլոգիաներ/ երկկողմ նախաձեռնություններին և փոխշահավետ նախագծերին։ Նախագահ Ա․Սիմոնյանն ընդգծել է երկու երկրների միջև ուղիղ կանոնավոր օդային հաղորդակցման հաստատման պահանջվածությունը։

Քննարկումների ընթացքում, երկկողմ համագործակցության առաջմղման հարցերի հետ մեկտեղ, պատշաճ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ Ներկայացնելով հայաստանյան կողմի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ՀՀ ԱԺ նախագահ Ա․Սիմոնյանն ընդգծել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը։ Հայաստանի խորհրդարանի նախագահը նաև բարձր է գնահատել Ղազախստանի՝ խաղաղության և համագործակցության ամրապնդմանն ուղղված միջազգային նախաձեռնությունները։

Ողջունելով Հայաստանում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) անցկացումը ՝ Սենատի նախագահ Մ․Աշիմբաևը նշել է, որ Ղազախստանը ևս մասնակցություն կցուցաբերի այդ կարևոր իրադարձությանը։ Մշակութային-հումանիտար համագործակցության ամրապնդման համատեքստում ՀՀ ԱԺ նախագահ Ա․Սիմոնյանին ներկայացվել է ընթացիկ տարվա սեպտեմբերին Աստանայում նախատեսված Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VIII համագումարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Հանդիպման մասին տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով։ 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: