• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի հանդիպումներն Աստանայում

17 մայիսի, 2025

2025թ․ մայիսի 15-ին Ղազախստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Կենտրոնական Ասիայում IT ստարթափների խոշորագույն տեխնոպարկ՝ «Astana Hub» միջազգային կենտրոն։

Այցելության ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարին է ներկայացվել ինչպես «Astana Hub»-ի ընթացիկ գործունեությունն ու զարգացման ռազմավարությունն, այնպես էլ «Ապագայի դպրոցի» ստեղծման ընթացքը, որի շրջանակներում ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսվում է Ստեղծարար տեխնոլոգիաների «TUMO» հայկական կենտրոնի մասնաճյուղի բացումը։

Նույն օրը Ա․Սիմոնյանն այցելել է Միջդավանական և միջկրոնական երկխոսության կենտրոն, որտեղ ծանոթացել է կենտրոնի գործունեության առանցքային ուղղություններին, ինչպես նաև Աստանայում նախատեսված Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VIII համագումարի նախապատրաստական աշխատանքներին։

Պաշտոնական այցի ծրագրի շրջանակներում Ազգային Ժողովի նախագահ Ա․Սիմոնյանն այցելել է նաև Քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «ԱԼԺԻՐ» թանգարան-հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել 1930-1950 թթ․ բռնաճնշումների շրջանում աքսորված կանանց հիշատակին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: