• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնական այցը Ղազախստան

17 մայիսի, 2025

2025թ․ մայիսի 14-ին պաշտոնական այցով Աստանա ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ։

Ողջունելով հայաստանյան գործընկերոջը՝ Մաժիլիսի նախագահ Ե․Կոշանովը ընդգծել է, որ Հայաստանը Ղազախստանի կարևոր և հեռանկարային գործընկերն է Հարավային Կովկասում։ Նշվել է նաև, որ Ղազախստանը մեծ հետաքրքրությամբ է հետևում Հայաստանում իրականացվող լայնածավալ քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումներին։

Իր հերթին, երախտագիտություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ա․Սիմոնյանը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը Ղազախստանի հետ գործընկերության հետագա խորացման մասով։ Երկու երկրների օրենսդրական մարմինների միջև համագործակցության խորացման համատեքստում Ազգային Ժողովի նախագահն առաջարկել է դիտարկել միջխորհրդարանական ձևաչափում հետագա համագործակցությունը հանձնաժողովի շրջանակներում ծավալելու հնարավորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու երկրների խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև փորձի փոխանակման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցությանը լուրջ խթան հաղորդած բարձր մակարդակում ձեռք բերված՝ երկկողմ տնտեսական, լոգիստիկ, մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցությանն առնչվող պայմանավորվածություններին խորհրդարանական աջակցության հարցեր։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել ղազախստանյան կողմին Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին սատարելու համար։ Նախագահ Ա․Սիմոնյանը նաև ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին։

Հանդիպման ավարտին Ազգային Ժողովի նախագահ Ա․Սիմոնյանը Մաժիլիսի նախագահ Ե․Կոշանովին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Հանդիպման մասին տեսանյութը հասանելի է  հետևյալ հղումով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: