• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի խորհրդարանի նախագահի՝ Ղազախստանի նախագահի հետ հանդիպման մասին

17 մայիսի, 2025

2025թ. մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Ողջունելով Հայաստանի խորհրդարանի խոսնակին՝ նախագահ Կ.Տոկաևը նշել է, որ Ա.Սիմոնյանի պաշտոնական այցը կարևոր նշանակություն ունի երկկողմ համագործակցության խորացման համար, այդ թվում՝ օրենսդիր մարմինների կողմից համակողմանի աջակցության ցուցաբերման տեսանկյունից: Ընդգծելով, որ Հայաստանը հուսալի գործընկեր է հանդիսանում Հարավային Կովկասի տարածաշրջանում, Ղազախստանի Նախագահն ընդգծել է մի շարք ուղղություններով երկկողմ միջպետական հարաբերությունների հետևողական զարգացումն, ինչը պայմանավորված է պարբերական բնույթ կրող քաղաքական երկխոսությամբ և առևտրատնտեսական ու մշակութային-հումանիտար կապերի ընդլայնմամբ:

Երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության համար և առանձնանշելով Աստանայի հետ միջպետական համագործակցության ընդլայնման հարցում Երևանի շահագրգռվածությունը, խոսնակ Սիմոնյանն, իր հերթին, արձանագրել է որպես երկկողմ երկխոսության առանցքային բաղադրիչներից մեկը հանդիսացող միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման կարևորությունը:

Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկման հետ մեկտեղ զրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումների թեմային: Այդ համատեքստում Ա.Սիմոնյանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի առնչությամբ ղազախստանյան կողմի հայտարարությունը, ինչպես նաև երկու երկրների միջև երկխոսությանը Ղազախստանի աջակցությունը:

Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է հանուն երկու երկրների ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների համակողմանի զարգացման հարցում փոխադարձ հանձնառությունը:

 

Հանդիպման մասին տեսանյութերը հասանելի են հետևյալ հղումներով՝ 

https://www.youtube.com/watch?v=FwmBZvmf8JM

https://youtube.com/shorts/qWBJOmJb8mk?feature=share
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: