• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

31 մայիսի, 2025

2025թ. մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (խորհրդարանի նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին:

Հայաստանի Ազգային Ժողովում ողջունելով իր ղրղրզստանյան գործընկերոջը, նախագահ Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ Ժոգորկու Քենեշի տորագայի պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Տորագա Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն իր հերթին ընդգծել է Ղրղզստանի հետաքրքրվածությունը Հայաստանի հետ գործընկերության և փոխհարաբերությունների զարգացման հարցում՝ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և միավորումների շրջանակներում:

Դեմ առ դեմ ձևաչափով և պատվիրակությունների մասնակցությամբ անցկացված հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղրղզստանի միջև փոխգործակցության արդի հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացման հարցերին, այդ թվում երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի և ոլորտային հանձնաժողովների շրջանակներում՝ ի շահ քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության առաջմղման:

Տարածաշրջանային հարցերի դիտարկման ընթացքում Ազգային Ժողովի նախագահը կարևորել է Հայաստանի կառավարության նախաձեռնած՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործումը, որը հնարավորություն կընձեռի էականորեն ընդլայնել տրանսպորտային լոգիստիկ կապերն, այդ թվում Հայաստանի և Ղրղզստանի միջև: ԱԺ նախագահ Ա.Սիմոնյանը նաև վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի՝ արդեն համաձայնեցված նախագիծը ստորագրելու մասով հայաստանյան կողմի պատրաստակամությունը: Այդ համատեքստում Ժոգորկու Քենեշի տորագան նշել է, որ ղրղզստանյան կողմն աջակցություն է հայտնում խաղաղության նշյալ համաձայնագրի ստորագրմանը միտված ջանքերին և պատրաստ է հարթակ տրամադրել վերջինիս ստորագրման համար:

Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջև համագործակցության մասին» հուշագիրը, որով նախատեսվում է ակտիվացնել երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի, հանձնաժողովների և աշխատակազմերի միջև համագործակցությունը:

Ստորագրման արարողության շրջանակներում Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստան-Ղրղզստան բարեկամական խմբի ղեկավար Ալեքսեյ Սանդիկովը պարգևատրվել է Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի պատվոգրով՝ «ղրղզ-հայկական միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման համար»։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: