• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի նախագահը ընդունել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահին

31 մայիսի, 2025

2025թ. մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (խորհրդարանի նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին:

Ողջունելով ղրղզստանյան պատվիրակությանը Հայաստանում՝ նախագահ Վ.Խաչատուրյանը հույս է հայտնել, որ Ժոգորկու Քենեշի տորագայի պաշտոնական այցը լրացուցիչ լիցք կհաղորդի Երևանի և Բիշքեկի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և ընդգծելով որ Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցությանը, տորագա Ն.Տուրգունբեկ ուուլուն նշել է. «Երկու պետությունների միջև առկա է կառուցողական քաղաքական երկխոսություն, ձևավորված է անհրաժեշտ իրավապայմանագրային հենք: Մենք հետաքրքրված ենք հետագա ակտիվ համագործակցության հարցում՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային հարթակների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»:

Երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման համատեքստում հաջորդիվ զրույցի ընթացքում ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության առանցքային նշանակությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն, ինչպես նաև օրենսդիր մարմինների միջև փորձի փոխանակման և փոխադարձ այցերի կազմակերպման հարցերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղրղզստանի հետ Հայաստանի համագործակցության խորացման հեռանկարները՝ հիմնված փոխադարձ վստահության և փոխշահավետ համագործակցության վրա: Արծարծվել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդի հարցեր: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է կառուցողական երկխոսության, միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման և խաղաղ կարգավորման մեխանիզմների կիրառման դերը՝ որպես կայունության և հարատև խաղաղության հասնելու առանցքային պայման:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: