• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի վարչապետն ընդունել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահին

31 մայիսի, 2025

2025թ. մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող՝ Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (խորհրդարանի նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին:

Ողջունելով Ժոգորկու Քենեշի տորագային և Ղրղզստանի խորհրդարանում ձևավորված՝ Հայաստան-Ղրղզստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներին՝ վարչապետ Ն.Փաշինյանն ընդգծել է երկու երկրների և ժողովուրդների միջև ամուր հարաբերությունների հիման վրա համագործակցության հետագա զարգացման կարևորւթյունը: Այդ համատեքստում առանձնանշվել է միջխորհրդարանական ձևաչափով փոխգործակցությունն, ինչը կարող է նոր ազդակ հաղորդել նաև քաղաքական երկխոսությանը:

Իր հերթին տորագա Ն.Տուրգունբեկ ուուլուն, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար և ընդգծելով Հայաստանի հետ բոլոր ուղղություններով գործընկերության ամրապնդման հարցում Ղրղզստանի շահագրգռվածությունը, Հայաստանի վարչապետին է փոխանցեց Ղրղզստանի նախագահի ջերմ ողջույնը: Այդ համատեքստում նաև ընդգծել է միջպետական հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու միտվածությունը:

Հաջորդիվ զրույցի ընթացքում քննարկել են միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանն առնչվող հարցեր, երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք թեմաներ, այդ թվում՝ Երևանի և Բիշքեկի միջև ուղիղ ավիահաղորդակցության բացմանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության որոշ հարցեր:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: