• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Աստանայում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները

02 հունիսի, 2025

2025թ․ մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում անցկացվող «Աստանա» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար Արման Շակկալիևի հետ։

            Կառուցողական երկխոսության մթնոլորտում կայացած հանդիպմանը նախարար Գ․Պապոյանն ընդգծել է Կենտրոնական Ասիայում Հայաստանի համար հուսալի և հեռանկարային գործընկերոջ՝ Ղազախստանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունն, ինչը կարող է էական ներդրում ունենալ ամբողջ եվրասիական տարածքի կայունության և բարեկեցության ամրապնդման գործում։

Իր հերթին նախարար Ա․Շակկալիևն ընդգծել է, որ Ղազախստանի համար Հայաստանը ոչ միայն տնտեսական գործընկեր է, այլ նաև մտերիմ, հուսալի դաշնակից, որի հետ հարաբերությունները ձևավորված են վստահության և փոխադարձ հարգանքի վրա։

Մտքերի փոխանակման ընթացքում երկուստեք արձանագրվել է, որ ներկայիս իրողությունները նաև նոր հնարավորություններ են ընձեռում փոխադարձ առևտրի, արդյունաբերական համագործակցության և ներդրումների ընդլայնման համար։ Այս համատեքստում Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մասնավորապես առանձնանշել է թանկարժեք քարերի և մետաղների արտահանման, ինչպես նաև դեղագործության բնագավառները։ Վերահաստատվել է նաև հայաստանյան կողմի հետաքրքրվածությունը ինչպես հայկական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանման ավելացման, այնպես էլ տոհմային կենդանիների ներմուծման հարցերում։

Հանդիպման ընթացքում նախարար Գ․Պապոյանը ներկայացրել է նաև Հայաստանի բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրն, ինչպես նաև պաշտոնական Երևանի կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի շրջանակներում Հայաստանը կարող է դիտարկվել որպես կայուն փոխգործակցությունը միավորող հարթակ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: