• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Դեսպան Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի տրանսպորտի նախարարի հետ

04 հունիսի, 2025
Դեսպան Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի տրանսպորտի նախարարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025 թվականի հունիսի 3-ին Տաջիկստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աստանա) Արմեն Ղևոնդյանը Դուշանբեում հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ազիմ Իբրոհիմի հետ։

Հանդիպմանը քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխգործակցության առաջմղմանն առնչվող հարցեր:

Տրանսպորտի նախարար Ա.Իբրոհիմը դեսպան Ա.Ղևոնդյանին ծանոթացրել է Տաջիկստանի տրանսպորտային և լոգիստիկ հնարավորություններին, որոնք կարող են պահանջված լինել ինչպես երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում, այնպես էլ տարանցիկ մուլտիմոդալ փոխադրումների կազմակերպման տեսանկյունից:

Առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համատեքստում շեշտադրվել է Հայաստանի և Տաջիկստանի միջև օպտիմալ երթուղիների և փոխադարձ մատակարարման շղթաների մշակման կարևրությունը:

Հայաստանի կառավարության նախաձեռնած՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դիտարկման համնատեքստում երկուստեք արձանագրվել է այն, որ նախագծի արդյունավետ իրագործումը կարող է նոր հնարավորություններ ընձեռնել ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ լայն տարածաշրջանային համագործակցության համար:

Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակել անհրաժեշտ ջանքերն՝ ընդլայնելու տրանսպորտային լոգիստիկ ոլորտում համագործակցությունն՝ ի շահ Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխշահավետ առևտրա-տնտեսական համագործակցության ներուժի բացահայտման:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: