• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադիլբեկ Կասիմալիևի հետ

08 սեպտեմբերի, 2025

Ղրղզական Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2025թ․ սեպտեմբերի 4-ին Բիշքեկում հանդիպել է Ղրղզական Հանրապետության Նախարարների Կաբինետի նախագահ – Ղրղզական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևի հետ։

Ողջունելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարին՝ Ղրղզստանի վարչապետը նշել է, որ Բիշքեկը կարևորում է Երևանի հետ համագործակցությունը՝ հիմնված է երկու երկրների ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների վրա։

Առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության արդի հարցերի դիտարկման ընթացքում Ա․Կասիմալիևն ընդգծել է որակապես նոր մակարդակում փոխգործակցության ներուժի իրացման պահանջարկը։ Այս համատեքստում նշվել է Տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի դերակատարությունը, որի հերթական նիստի նախատեսվում է 2026թ․ սկզբին Բիշքեկում։

Իր հերթին՝ Ազգային Ժողովի նախագահ Ա․Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Ղրղզստանի հետ տարատեսակ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման մասով։ Ա․Սիմոնյանը նաև կարևորել է երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցման հաստատումը, զբոսաշրջության, նորարարության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության ներուժի զարգացումը, Ղրղզստանում Հայաստանի և Հայաստանում Ղրղզստանի մշակույթային օրերի կազմակերպումը։

Նախագահ Ա․Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներքո ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ընդգծելով Հարավային Կովկասում ամուր խաղաղության հասնելու մասով Հայաստանի հաստատակամությունը՝ Ա․Սիմոնյանը ներկայացրել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ընձեռվող հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում երկուստեք պատրաստակամություն է հայտնվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով փոխգործակցության ամրապնդման շուրջ։

 

Հանդիպման մասին տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: