• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի հանդիպումը Ղրղզստանի նախագահի հետ

08 սեպտեմբերի, 2025

Ղրղզական Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին 2025թ․ սեպտեմբերի 4-ին Բիշքեկում ընդունել է Ղրղզական Հանրապետության Նախագահ Սադիր Ժապառովը։

Ողջունելով Ազգային Ժողովի նախագահին՝ Ղրղզստանի նախագահը նշել է, որ բարձր է գնահատում բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բազմաբովանդակ երկկողմ հայ-ղրղզական համագործակցության հետևողական զարգացումը։ Այդ կապակցությամբ, ինչպես նաև երկրներում պառլամենտարիզմի զարգացման աջակցության և երկկողմ համագործակցության հեռանկարային ուղղությունների խորհրդարանական ուղեկցման արդյունավետության բարձրացման նպատակով Ղրղզստանի նախագահն ուշադրություն է հրավիրել պատգամավորական բարեկամության խմբերի փոխգործակցության աշխուժացման, երկու պետությունների օրենսդիր մարմինների փորձի փոխանակման հարցերի վրա, այդ թվում՝ նորմաստեղծ ոլորտում։

Իր հերթին՝ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ա․Սիմոնյանը նշել է, որ երկրների միջև համագործակցությունն էական ներուժ ունի ամենատարբեր ոլորտներում։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, ՂրՀ նախագահ Ս․Ժապառովը ողջունել է Վաշինգտոնում կայացած հանդիպումը, վերջինիս արդյունքներով ընդունված Հռչակագիրն ու խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Նշյալ հարցերի դիտարկման ընթացքում Ա․Սիմոնյանը նաև ուշադրություն է դարձրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրի շուտափույթ հանգուցալուծումանը։

 

Հանդիպման մասին տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: