• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Ղրղզստան

08 սեպտեմբերի, 2025

2025թ․ սեպտեմբերի 4-ին պաշտոնական այցով Ղրղզստան ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզական Հանրապետության Խորհրդարանի Խոսնակ (Ժոգորկու Քենեշի Տորագա) Նուրլանբեկ Տորգունբեկ ուուլուի հետ։

Ինչպես դեմառդեմ, այնպես էլ պատվիրակությունների մասնակցությամբ կայացած հանդիպմանը քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դիտարկվել են նաև երկու պետությունների միջև քաղաքական-տնտեսական և մշակութային-հումանիտար կապերի ամրապնդման հեռանկարները։

Ողջունելով ԱԺ նախագահ Ա․Սիմոնյանին՝ Տորագա Ն․Տուրգունբեկ ուուլուն ընդգծել է Ղրղզստանի հետաքրքրվածությունը Հայաստանի հետ համագործակցության զարգացման հարցում։ «Ղրղզստանի և Հայաստանի խորհրդարաններն ուրույն դերակատարություն ունեն երկու երկրների պետական-քաղաքական համակարգում և հասարակական կյանքում։ Ուստի խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդումը մեծ նշանակություն ունի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։ Մեզ անհրաժեշտ է փոխանակվել փորձով օրենսդրական ոլորտում և համատեղ աշխատանք տանել ոլորտային հանձնաժողովների և պատգամավորական բարեկամության խմբերի մակարդակով», նշել է Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն։

Շնորհակալություն հայտնելով Ժոգորկու Քենեշի Տորագային բարեկամական երկրում ջերմ ընդունելության համար, Ազգային Ժողովի նախագահն ուշադրությունը սևեռել է երկու երկրների օրենսդիր մարմինների փոխգործակցության հարցերի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վրա։

Նախագահ Ա․Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներքո ձեռք բերված պայմանավորվածությունները։ Քննարկման ընթացքում Ա․Սիմոնյանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին՝ միևնույն ժամանակ կարևորելով անհետ կորած համարվողների հարցը:

Նշյալ համատեքստում Ն․Տուրգունբեկ ուուլուն նշել է, որ Ղրղզստանը ողջունում է Վաշինգտոնում ընդունված հռչակագիրն ու նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, հավելելով, որ վերջիններս էական ազդեցություն կունենան տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման տեսակետից։

Ա.Սիմոնյանը ծանոթացել է նաև Ղրղզստանի խորհրդարանի շենքին, որի գործունեության կտրվածքով ներդրվել են մի շարք նորարարական լուծումներ։

2025թ․ սեպտեմբերի 5-ին Ազգային Ժողովի նախագահ Ա․Սիմոնյանն ու ուղեկցող պատվիրակության անդամներն այցելել են գրող Չինգիզ Այթմաթովի տուն-թանգարանը։

 

Հանդիպման մասին տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: