• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի և Ղազախստանի սահմանադրական դատարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման Հուշագիր

08 սեպտեմբերի, 2025

Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի հրավերով Աստանա կատարած այցի շրջանակներում 2025 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության սահմանադրական դատարանների նախագահներ Արման Դիլանյանը և Էլվիրա Ազիմովան, Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի միջազգային ընդունելությունների սրահում ստորագրել է փոխըմբռնման Հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Բարձր դատարանների միջև։

Հուշագրի նպատակն է նպաստել իրավական ոլորտում փոխգործակցության և համագործակցության շրջանակի ստեղծմանը, սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակմանը, երկու երկրներում սահմանադրական իրավունքի և դրա գործնական կիրառման ուսումնասիրությանը՝ սահմանադրական իրավունքի ոլորտում վեճերի լուծման համատեքստում՝ ձգտելով խթանել սահմանադրական արդարադատությունը և երաշխավորել համընդհանուր ճանաչում ունեցող ժողովրդավարական սկզբունքները, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության երաշխիքները։

Կարևորելով Հուշագրի ստորագրմամբ հարաբերությունների նոր փուլի մեկնարկը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ Հուշագրով նախանշված դրույթները գործնականում կիրականացվեն՝ դառնալով սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ղազախական արդյունավետ համագործակցության գրավական։

Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Էլվիրա Ազիմովան նշել է, որ իրենց համար շատ հետաքրքիր է սահմանադրական արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության իրավակիրառ պրակտիկան՝ համոզմունք հայտնելով, որ Հուշագրի ստորագրումը կարևոր հիմք է երկու երկրների Բարձր դատարանների միջև հարաբերությունների առավել զարգացման համար։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունն ընդյալնել նաև երկու երկրների Սահմանադրական դատարանների աշխատակազմերի միջև։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: