• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Դեսպան Ղևոնդյանը հանդիպել է Կարագանդայի մարզպետի հետ

10 նոյեմբերի, 2025

2025թ․ նոյեմբերի 10-ին կայացել է Ղազախստանումում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Հանրապետության Կարագանդայի մարզի ակիմ Երմագանբետ Բուլեկպաևի հետ։

Փոխըմբռնման և բարձր մակարդակի միջպետական պայմանավորվածությունների գործնական իրականացման պատրաստակամության մթնոլորտում կայացած հանդիպմանը դիտարկվել են Հայաստանի և Ղազախստանի մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության տիրույթ Կարագանդայի մարզի՝ ներգրավման հեռանկարները։ Այդ կապակցությամբ դեսպան Ա․Ղևոնդյանը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին և ՀՀ կառավարության կողմից տարվող ներդրումային քաղաքականությանն առնչվող տեղեկատվություն։

Հանդիպմանը մարզի ղեկավարությանն է ներկայացվել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս /հյուպատոսական շրջանը՝ Կարագանդայի մարզ/ Հայկ Սողոյանը։

Իր հերթին Ակիմ Ե․Բուլեկպաևը, ծանոթացնելով վերամշակող արդյունաբերության մասով Ղազախստանում առաջին տեղը զբաղեցնող մարզի տնտեսության առանցքային ոլորտներին, ուշադրություն է հրավիրել նաև տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում ընձեռվող համագործակցության հնարավորության վրա՝ Կարագանդայի մարզում խոշոր ավիացիոն հանգույցի ստեղծման ծրագրի հաշվառմամբ։

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել շփումների աշխուժացման մասով պայմանավորվածություն՝ ի շահ փոխշահավետ նախագծերի մշակման և առաջմղման տրամադրվածությամբ, այդ թվում՝ հենվելով պատվավոր հյուպատոսության գործունեության վրա։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: