• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Կարագանդայում Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացման մասին

10 նոյեմբերի, 2025

2025թ․ նոյեմբերի 10-ին կայացել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության (հյուպատոսական շրջանը՝ Կարագանդայի մարզ) նոր գրասենյակի բացումը:

Բացման արարողությանը մասնակցել են Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարության ներկայացուցիչները, Կարագանդայի մարզպետ Երմագանբետ Բուլեկպաևը, Կարագանդայի քաղաքապետ Մեյրամ Կոժուխովն, ինչպես նաև մարզի հայ համայնքի, գործարար շրջանակների և մտավորականության ականավոր գործիչներ և ներկայացուցիչներ։

Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը ողջույնի իր խոսքում ընդգծել է, որ պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակի բացումը ևս մեկ վերահաստատում է Հայաստանի՝ Ղազախստանի հետ համակարգային հիմքի վրա՝ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ոգով, հարաբերությունների հետագա կառուցման հարցում պատրաստակամության մասով։ Շնորհավորելով Հայկ Սողոյանին՝ պատվավոր հյուպատոսի պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ, դեսպան Ա․Ղևոնդյանը հույս է հայտնել, որ պատվավոր հյուպատոսության գործունեությունը մոտ ապագայում կդրսևորվի գործնական արդյունքներով՝ Հայաստանի մարզերի և Ղազախստանի Կարագանդայի մարզի միջև փոխշահավետ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար գրավիչ նախագծերի իրականացման աջակցության շեշտադրմամբ։

Իր հերթին՝ Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալիբեկ Բակաևը նշել է, որ պատվավոր հյուպատոսության հիմնադրումը ամրապնդում է ներկայումս Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության աշխուժացումը, որը հետևողականորեն կառուցում է ապագային միտված ռազմավարական ուղղվածություն ունեցող փոխհարաբերությունների ներքո։

Երախտագիտություն հայտնելով վստահության համար՝ պատվավոր հյուպատոս Հ․Սողոյանը ընդգծել է երկկողմ համագործակցության զարգացմանն աջակցելու մասով իր պատրաստակամությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: