• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Աստանայում բացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցը

21 նոյեմբերի, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2025թ․ նոյեմբերի 21-ին Աստանայում կայացել է հայկական այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ-ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատության նախարար Աիդա Բալաևան, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Աստանայի քաղաքապետ Ժենիս Կասիմբեկը, Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ։

Ողջույնի խոսքում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հայ գիտնականի անվան հիշատակումը երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի, բարեկամության և մշակութային համագործակցության պատմության նոր լուսավոր գլուխ է բացում։

«Երևանում՝ Աբայի պուրակում, և այժմ այստեղ՝ Մաշտոցի փողոցում, կարծես երկու մշակույթների միջև ստեղծվում են կամուրջներ, որոնցով անցնում են ոչ միայն անուններ, այլև արժեքներ՝ խաղաղություն, կրթություն և բարեկամություն։ Վստահ եմ, որ Մաշտոցի փողոցի բացումը նոր սկիզբ է՝ մեր ժողովուրդների մշակութային և կրթական կապերի խորացման համար»,–նշել է Ժաննա Անդրեասյանը։

Իր հերթին՝ Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան ընդգծել է, որ Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացումը բարեկամության, փոխըմբռնման և մշակութային միասնության հանդեպ երկու ժողովուրդների ձգտման նոր խորհրդանիշ է։

«Այսօրվա իրադարձությունը հայ ժողովրդի նկատմամբ հարգանքի տուրք է և մեր բարեկամության վկայություն։ Այս տարվա ապրիլին Երևանում բացվել է մեծ բանաստեղծ Աբայ Կունաբայուլիի անվան պուրակը։ Այժմ այդ վայրը կծառայի որպես ղազախ մտավորականի անգին ժառանգության պաշտամունքի վայր։ Այսօր Ղազախստանում բացելով Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցը, մենք խորհրդանշական կերպով պատասխանում ենք այդ քայլին՝ վերահաստատելով, որ հոգևոր ժառանգությունը դա մի տարածություն է, որտեղ մեր մշակույթները հանդիպում են, ինչպես երկու մեծ գետերի ջրեր՝ հարստացնելով միմյանց»,- հայտնել է Աիդա Բալաևան։

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: