• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են Համատեղ հայտարարություն. երկու երկրների միջև փոխանակվել են այլ փաստաթղթեր ևս

21 նոյեմբերի, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են Համատեղ հայտարարություն:

Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն:

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև փոխանակվել են՝

  • «Գաղտնի տեղեկատվության փոխանցման, օգտագործման, պաշտպանության և անվտանգության մասին» համաձայնագիրը,
  • «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը,
  • «Առևտրատնտեսական համագործակցության 2026-2030 թվականների ճանապարհային քարտեզը»:
  •  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարության և միջև փոխանակվել է համագործակցության մասին հուշագիր:
  • Համագործակցության մասին հուշագիր է փոխանակվել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվայնացման նախարարության և միջև:
  • Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության միջև փոխանակվել է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին հուշագիր:
  • Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության միջև փոխանակվել է գիտության և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև փոխանակվել է 2026-2027 թվականների գործողությունների ծրագիր:
  • 2026-2027 թվականների համագործակցության զարգացման հիմնական միջոցառումների ծրագիր է փոխանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև:
  • Հայաստանի և Ղազախստանի միջև փոխանակվել է նաև Գյուղատնտեսական արտադրանքի առևտրի բնագավառում համագործակցության հուշագիր:


Փոխանակվել են նաև՝

  • Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Ղազախստանի արտաքին առևտրի պալատի միջև Հայաստան-Ղազախստան գործարար խորհուրդ ստեղծելու մասին համաձայնագիր,
  • «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ղազախստանի Հանրապետության ազգային գրադարան» հանրապետական պետական հիմնարկի միջև համագործակցության մասին հուշագիր,
  • Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցի և Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի միջև համագործակցության համաձայնագիր,
  • Հայաստանի կինոյի հիմնադրամի և «Ազգային կինոյի աջակցության պետական կենտրոնի» ոչ առևտրային բաժնետիրական ընկերության միջև համագործակցության մասին հուշագիր, Հայաստանի ազգային պատկերասրահի և Ղազախստանի Հանրապետության Ա. Կաստեևի անվան արվեստի պետական թանգարանի միջև համագործակցության մասին հուշագիր:

    Տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=ZiNMPkHlQuQ
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: