• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի Բանակի կազմավորման 34-ամյակին նվիրված միջոցառում Աստանայում

05 փետրվարի, 2026

2026 թվականի փետրվարի 5-ին Աստանայում կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։

Միջոցառմանը ներկա են գտնվել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ղազախստանում հավատարմագրված ռազմական կցորդներ, ինչպես նաև հասարակական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հանդես գալով բացման խոսքով՝ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ Արա Նորոյանը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի կայացման անցած ճանապարհը՝ անդրադարձել է բանակաշինության հարցում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, որոնք միտված են ապահովել պետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։

Իր շնորհավորական ելույթում Ղազախստանի Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Կուանիշբեկ Ուշտաևը, ընդգծելով կայունության և անվտանգության ու ժողովուրդների բարեկեցության ամրապնդման մասով Հայաստանի և Ղազախստանի ընդհանուր ձգտումը՝ գոհունակությամբ նշել է պաշտպանության ոլորտում միջգերատեսչական համագործակցության ընդլայնման երկուստեք շահագրգռվածությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: