• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի դեսպանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետի հետ

06 մարտի, 2026
Հայաստանի դեսպանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2026թ․ մարտի 6-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ։

Հանդիպմանը դիտարկվել են հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության հեռանկարները բարձր տեխնոլոգիաների, թվային փոխակերպման և արհեստական բանականության ոլորտներում։ Այդ համատեքստում վերահաստատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Փաշինյանի՝ 2025թ․ նոյեմբերին Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության միջև համագործակցության Հուշագրի դրույթների գործնական իրականացման կարևորությունը։

Դեսպան Ա․Ղևոնդյանի կողմից ներկայացվել են նաև կիսահաղորդիչների և արհեստական բանականության, դատա- կենտրոնի և նորարարական տեխնոլոգիաների ներդրման մասով Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրած վերջին զարգացումները, որոնք կոչված են ամրագրել Հայաստանի վարկանիշը՝ որպես կարևոր տեխնոլոգիական հանգույցի։

Իր հերթին՝ Ղազախստանի փոխվարչապետ Ժ.Մադիևը տեղեկացրել է Աստանայում հիմնադրած արհեստական բանականության «Alem.ai» միջազգային կենտրոնի զարգացման վերաբերյալ, որի շրջանակներում մոտ ժամանակներս իր գործունեությունը կծավալի «TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է երկխոսությունը շարունակելու և հետագա շփումների շրջանակներում համագործակցության հստակ ուղղությունների մշակման մասով փոխադարձ պատրաստակամությունը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: