• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության Բազմակողմ համագործակցության վարչության տնօրենին

03 ապրիլի, 2026

2026թ. ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գերատեսչությունների բազմակողմ համագործակցության վարչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Հայաստանում ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարության Բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Դիդար Տեմենովի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարի տեղակալ Ռ.Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ խորհրդակցությունների անցկացումը վկայում է միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության խորացման փոխադարձ պատրաստակամության մասին: Ղազախստանյան պատվիրակությանը ներկայացնելով միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ առաջնայնությունները, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով փոխկապակցվածության օրակարգի առաջմղման կարևորությունը:

Հանդիպմանը նախորդած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների բազմակողմ համագործակցության վարչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ և ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակի։ Մտքեր են փոխանակվել կայուն զարգացմանը և բնապահպանությանն առնչվող հարցերում առաջնայնություններին, ինչպես նաև Հայաստանում և Ղազախստանում նախատեսվող միջազգային համաժողովների, այդ թվում՝ Երևանում այս տարի կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ գործադրվող ջանքերի և իրականացվող նախաձեռնությունների շուրջ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: