• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Աստանայում կայացել է Հայաստանի և Ղրղզստանի նախագահների հանդիպումը

22 ապրիլի, 2026

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում 2026թ. ապրիլի 22-ին հանդիպել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը: Ընդգծվել է, որ բազմակողմ ձևաչափերում համակարգված և ակտիվ փոխգործակցությունը նպաստում է ինչպես երկկողմ օրակարգի առաջխաղացմանն, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ հարցերի շուրջ դիրքորոշումների առավել արդյունավետ համադրմանը։ Այս համատեքստում նախագահները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու կառուցողական համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ նշվել է, որ, չնայած առկա դրական դինամիկային, համագործակցության ներուժը դեռևս լիովին չի իրացվել։ Կարևորվել է գործնական քայլերի իրականացումն՝ ուղղված տնտեսական կապերի ակտիվացմանը, գործարար միջավայրի միջև ուղիղ շփումների խթանմանը և ներդրումային հնարավորությունների բացահայտմանը։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների գործարկման հնարավորություններին։ Նշել են, որ նմանօրինակ նախաձեռնությունը կարող է էապես նպաստել մարդկանց միջև կապերի սերտացմանը, զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև բիզնեսի և առևտրատնտեսական համագործակցության աշխուժացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկուստեք շահավետ նախագծերի համար։

Նախագահները շեշտել են տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորությունը՝ ընդգծելով հատկապես գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և հարակից ճյուղերի դերը։ Նշվել է, որ այս ուղղություններով համագործակցության ընդլայնումը, նորարարական լուծումների ներդրումն ու մասնագիտական փորձի փոխանակումը կարող են էապես բարձրացնել երկու երկրների տնտեսական մրցունակությունը և խթանել կայուն զարգացումը։

Անդրադարձ է կատարելով տարածաշրջանային զարգացումներին կարևորվել է կայունության, խաղաղության և փոխվստահության ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես երկարաժամկետ զարգացման կարևոր նախապայման: Այս համատեքստում ընդգծվել է կառուցողական երկխոսության և համագործակցության շարունակականության նշանակությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: