• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

ՀՀ և ՂՀ արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են խորհրդակցություններ

16 մայ, 2026

Մայիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի և ՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ամանգելդի Սաինովի գլխավորությամբ։ Ղազախստանյան պատվիրակության կազմում խորհրդակցություններին մասնակցել է նաև ՂՀ ԱԳՆ մարդկային ռեսուրսների դեպարտամենտի տնօրեն Մեդեթ Մակուլժանովը։

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակազմերի միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Մասնավորապես, մտքեր են փոխանակվել դիվանագիտական ծառայության կազմակերպման, կադրերի պատրաստման և վերապատրաստման, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա լավագույն փորձի, ինչպես նաև երկու նախարարությունների կառուցվածքային ու ֆունկցիոնալ արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Երկուստեք կարևորվել է արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ուղիղ կապերի ակտիվացումը և պարբերական խորհրդակցությունների անցկացումը՝ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման և փորձի փոխանակման համատեքստում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: