• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ալմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսը

13 օգոստոսի, 2026

2026 թվականի օգոստոսի 12-ին Ալմաթիում կայացել է «Հայաստանի գունապնակը․ Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի հավաքածուից» ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Ալմաթիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության աջակցությամբ:

Ցուցահանդեսում ներկայացված են թանգարանի ֆոնդերում պահվող հայ նկարիչների աշխատանքները: Ցուցադրությունը ընդգրկում է գեղանկարչական, քանդակագործական և դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր, որոնք արտացոլում են 20-րդ դարի հայկական արվեստի զարգացման հիմնական ուղղությունները: Ներկայացված հեղինակների թվում են Հովհաննես Այվազովսկին, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Դմիտրի Նալբանդյանը, Մարիամ Ասլամազյանը, Ալեքսանդր և Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանները և հայ արվեստի այլ վարպետներ:

Բացելով ցուցահանդեսը՝ Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան ընթերցել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի ողջույնի խոսքը։ Ուղերձում մասնավորապես նշվել է. «Ղազախստանին և Հայաստանին կապում են ավանդաբար ջերմ հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, բարեկամության և բազմամյա մշակութային-հումանիտար համագործակցության վրա։ Ընդգծվել է, որ հայ վարպետների՝ Ղազախստանի առաջատար թանգարաններից մեկում պահվող աշխատանքները Ղազախստանի և Հայաստանի միջև վաղեմի մշակութային կապերի ևս մեկ վկայություն են»։

Ողջունելով ցուցահանդեսի հյուրերին՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը նշել է, որ ներկայացված յուրաքանչյուր աշխատանք հիշողության, բարեկամության և Հայաստանի ու Ղազախստանի ժողովուրդների պատմամշակութային ժառանգության փոխադարձ հարստացման յուրօրինակ կամուրջ է: Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը նաև երախտագիտություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին՝ նախագծի իրականացմանն աջակցելու, ինչպես նաև անցյալ դարի կեսերից Ղազախստանի արվեստի ազգային թանգարանի ֆոնդերը հարստացնող հայ արվեստագետների ստեղծագործությունների հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեցին հայ համայնքի և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ, Ալմաթիում հավատարմագրված մի շարք օտարերկրյա պետությունների գլխավոր և պատվավոր հյուպատոսությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը կգործի մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-ը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: