• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանյան VEKS ընկերությունը KazBuild 2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է իր նորարարությունները

04 սեպտեմբերի, 2026

Հայաստանյան VEKS ընկերությունը, որը մասնագիտացած է բնական տրավերտինի արդյունահանման և մշակման, ինչպես նաև քարե իրերի, հեղինակային կահույքի և դռների արտադրության ոլորտում, մասնակցել է Ալմաթիում (Ղազախստան) կազմակերպված՝ Կենտրոնական Ասիայի խոշորագույն շինարարական և ինտերիերի KazBuild 2026 ցուցահանդեսին:

Տիրապետելով արտադրության փակ շղթային՝ Հայաստանի սեփական հանքավայրում քարի արդյունահանումից մինչև արտադրանքի պատրաստման յուրաքանչյուր փուլում որակի խիստ վերահսկողությանը, VEKS ընկերությունը ցուցադրության շրջանակներում հանդես է եկել առանձին տաղավարով: Սեփական արտադրական կարողությունների և նորարարական տեխնոլոգիաների (ներառյալ՝ ճկուն տրավերտինի) կիրառման շնորհիվ ընկերությունն իրականացնում է ցանկացած բարդության ճարտարապետական և ինտերիերային նախագծեր:

Ընկերության մասնակցությունը ցուցահանդեսին նպատակաուղղված է Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների շուկաներում VEKS-ի ներկայության ընդլայնմանն, ինչպես նաև կառուցապատողների, շինարարական ընկերությունների, ճարտարապետների, դիզայներների և հյուրանոցային օպերատորների (HoReCa) հետ ուղիղ երկխոսության հաստատմանը՝ երկարաժամկետ համագործակցության զարգացման նպատակով:

VEKS-ի հաջողակ ծրագրերի ցանկը ներառում է լայնածավալ նախագծեր, որոնք իրականացվել են Հայաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում և այլ երկրներում: Ընկերության առանցքային օբյեկտների և գործընկերների թվում են՝ Armenia Marriott Hotel-ը, The Alexander-ը, Ameria Bank-ը և հաջողությամբ իրականացված այլ նախագծեր:

Ընկերության մասին տեղեկատվությունը հասանելի է veks-group.com հղումով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: