• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայկական խոհանոցի օրեր Աստանայում

18 սեպտեմբերի, 2026

Մշակութային դիվանագիտության առաջմղման շրջանակներում 2026 թվականի սեպտեմբերի 15-ից Աստանայում մեկնարկել են Հայկական խոհանոցի օրերը:
«The Ritz-Carlton Astana» հյուրանոցի կողմից կազմակերպված միջոցառումն միտված է Հայաստանի հարուստ գաստրոնոմիկ ժառանգության, ավանդույթների և զբոսաշրջային ներուժի հանրայնացմանը:
Հայաստանից հրավիրված շեֆ-խոհարար Արա Վանյանը («Armenia Marriott Hotel Yerevan») ներկայացրել է հատուկ ճաշացանկ, որում ընդգրկված են հայկական ազգային խոհանոցի հայտնի գլուխգործոցները՝ ժամանակակից մեկնաբանությամբ: Շնորհանդեսն ուղեկցվել է հայկական հանրահայտ գինիների և կոնյակների համտեսմամբ:
Ողջունելով միջոցառման հյուրերին՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն ընդգծել է խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման կարևորությունը, որոնք հայ ժողովրդի ինքնության և պատմության անբաժանելի մաս են: «Այսօր յուրահատուկ հնարավորություն կա ներկայացնելու ոչ միայն ավանդական ճաշատեսակներ, այլև հայկական հյուրընկալության դարավոր մշակույթը: Ակնհայտ է, որ նման միջոցառումները շատերին կոգեշնչեն ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանին և անձամբ այցելել մեր երկիր», - նշել է Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը:
«The Ritz-Carlton Astana» հյուրանոցում Հայկական խոհանոցի օրերը կտևեն մինչ սեպտեմբերի 20-ը: Այս ընթացքում Ղազախստանի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը՝ շեֆ-խոհարարի հատուկ սեթ-մենյուի շրջանակներում, հնարավորություն կունենան համտեսել հայկական ինքնատիպ ճաշատեսակներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: