• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Աստանայում նշվել է Հայաստանի Անկախության օրը

23 սեպտեմբերի, 2026

2026 թվականի սեպտեմբերի 22-ին, Աստանայի «St. Regis Astana» հեղինակավոր համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։

Միջոցառմանը ներկա էին Ղազախստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ղազախստանի Հանրապետության պետական մարմինների, այդ թվում՝ կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, հոգևորականներ, ինչպես նաև Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն, ողջունելով հյուրերին, իր բացման խոսքում կարևորել է Հայաստանի անկախ պետականության 35-ամյա զարգացման ուղին, որը «Հայաստանի ժողովուրդն անցնում է անսասան հավատով, համամարդկային արժեքներին նվիրվածությամբ և իր բարեկամների ու գործընկերների նկատմամբ խոր հարգանքով»։

Անդրադառնալով Հայաստան-Ղազախստան միջպետական հարաբերություններին, դեսպան Ա. Ղևոնդյանն առանձնահատուկ ընդգծել է, որ «վերջին տարիներին, հատկապես՝ բարձրագույն մակարդակով իրականացված բովանդակալից փոխայցելությունների արդյունքում, երկկողմ համագործակցությանը հաղորդվել է նոր և կարևոր խթան, ինչի արդյունքում Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության պարտավորեցնող մակարդակի՝ ստեղծելով երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման ամուր հիմքեր»։ Դեսպան Ա. Ղևոնդյանը նաև ընդգծել է, որ ներկայումս երկու երկրների առջև բացվում են լայնածավալ համագործակցության նոր հեռանկարներ՝ մասնավորապես առևտրատնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ, բարձր տեխնոլոգիաների և հումանիտար ոլորտներում։

Ընդունելությանն ողջույնի խոսքով հանդես է եկել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինը, ով վերահաստատել է, որ Հայաստանը Ղազախստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է։ Անդրադառնալով բարձրագույն մակարդակով պաշտոնական փոխայցելությունների արդյունքներին և առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և տրանսպորտային ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին՝ փոխվարչապետ Ս.Ժումանգարինը վստահություն է հայտնել, որ դարավոր բարեկամության ու փոխվստահության վրա հիմնված Ղազախստան-Հայաստան հարաբերությունները հետայսու ևս  հետևողականորեն կզարգանան և կամրապնդվեն՝ ի բարօրիություն երկու ժողովուրդների։

Միջոցառման մշակութային ծրագիրը հարստացրել է երգչուհի Ալբինա Հովհաննիսյանն իր հայերեն կատարմամբ՝ներկաներին պարգևելով անմոռանալի մթնոլորտ։

Միջոցառման հյուրերը հնարավորություն են ունեցել նաև ըստ արժանվույն գնահատելու հայկական ազգային խոհանոցի կերակրատեսակներն, ինչպես նաև համտեսելու հայաստանյան արտադրության հայտնի գինիներն ու կոնյակները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: