• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայտարարություն

27 մարտի, 2020

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ ՌԴ կառավարությունն ընդունել է որոշում, որով ՌԴ համապատասխան գերատեսչությանը հրահանգավորվել է մարտի 27-ին ժամը 00։00-ից սկսած դադարեցնել կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև դեպի Մոսկվա և Երևան չվերթները։ Բացառություն են կազմելու օտար երկրներից ՌԴ քաղաքացիների փոխադրումը Ռուսաստան՝ համաձայն ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի, և օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները՝ ըստ նախապես գնված տոմսերի։

Ղազախստանում ՀՀ դեսպանությանը «Բելավիա» և «Աէրոֆլոտ» ավիաընկերությունների ներկայացուցչությունները հայտնել են նախատեսված (մոտակա հասանելի) չվերթների մասին։

Ղազախստանում գտնվող սիրելի՛ ՀՀ քաղաքացիներ, Հայաստան վերադառնալու նպատակով այս պահին կարող եք օգտվել «Բելավիա» ավիաընկերության հետևյալ նախատեսված չվերթից՝

Ալմաթի-Մինսկ               05․04․2020թ․            ժամը՝ 05։10,
Մինսկ-Երևան                05․04․2020թ․            ժամը՝ 22։40։

Այս ուղղությունն ընտրելու դեպքում շտապ անհրաժեշտ է կապ հաստատել Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ (armkazakhstanembassy@mfa.am)՝ կարանտինում գտնվող Ալմաթի քաղաք մուտքի և ելքի ապահովման աշխատանքները կարգավորելու նպատակով։

Տոմսերի համար և այլ հարցերի դեպքում կարող եք դիմել «Բելավիա» ավիաընկերությանը՝
ք․ Ալմաթի, «Concord Travel» ՍՊԸ, (+7 727) 321 22 55; (+7 727) 248 36 99,
ք․ Երևան, «Բելավիասերվիս», (+374 10) 577 474; (+374 10) 573 999; (+374 91) 402 547; (+374 91) 404 047։

Ղրղզստանում գտնվող սիրելի՛ ՀՀ քաղաքացիներ, Հայաստան վերադառնալու նպատակով այս պահին կարող եք օգտվել «Աէրոֆլոտ» ավիաընկերության հետևյալ նախատեսված չվերթից՝

Բիշքեկ-Մոսկվա                29․03․2020թ․            ժամը՝ 16։05,
Մոսկվա-Երևան                30․03․2020թ․            ժամը՝ 02։05։

Տոմսերի համար և այլ հարցերի դեպքում կարող եք դիմել «Աէրոֆլոտ» ավիաընկերությանը՝
ք․ Ալմաթի (ՂՀ), քաղաքային գրասենյակ, +7(727)3121931,
ք․ Երևան (ՀՀ), քաղաքային գրասենյակ, (+374-10)-53-21-31; (+374-60)-477-777; (+374-10)-52-24-35։

Դեսպանությունը կապի մեջ է «Բելավիա» և «Աէրոֆլոտ» ավիաընկերությունների ներկայացուցչությունների հետ և պատրաստ է աջակցել տեղեր ամրագրելու հարցում՝ դրանց առկայության պարագայում։

Հիշեցնում ենք, որ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով:

 

Հարգանքով,
Ղազախստանում ՀՀ դեսպանություն


ԼՐԱՑՈՒՄ. «Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ մարտի 28-ի դրությամբ, այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության շրջանակում չեն իրականացվելու օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները (այսպես կոչված՝ տարանցիկ թռիչքներ)։

Հետևապես, ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը, ի լրումն իր մարտի 27-ի հայտարարության, հայտնում է, որ մարտի 28-ի դրությամբ մարտի 29-ին նախատեսվող Բիշքեկ-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ քաղաքացիները չեն կարող վերադառնալ ՀՀ»։

Խնդրում ենք ծանոթանալ ՀՀ դեսպանության մարտի 28-ի հայտարարության ամբողջական տեքստին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: