• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայտարարություն

28 մարտի, 2020

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ մարտի 28-ի դրությամբ, այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության շրջանակում չեն իրականացվելու օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները (այսպես կոչված՝ տարանցիկ թռիչքներ)։

Հետևապես, ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը, ի լրումն իր մարտի 27-ի հայտարարության, հայտնում է, որ մարտի 28-ի դրությամբ մարտի 29-ին նախատեսվող Բիշքեկ-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ քաղաքացիները չեն կարող վերադառնալ ՀՀ։

Մարտի 29-ին նախատեսվող Բիշքեկ-Մոսկվա-Երևան և այլ տարանցիկ չվերթների տոմս ունենալու դեպքում ՀՀ քաղաքացիներին խնդրում ենք կապ հաստատել ՂՀ-ում ՀՀ դեսպանության հետ և կանգնել հյուպատոսական հաշվառման։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ Ղազախստանում գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստան վերադառնալու նպատակով այս պահին կարող են օգտվել «Բելավիա» ավիաընկերության հետևյալ նախատեսված չվերթից՝

Ալմաթի-Մինսկ                                        05․04․2020թ․                                         ժամը՝ 05։10,
Մինսկ-Երևան                                         05․04․2020թ․                                         ժամը՝ 22։40։

Այս ուղղությունն ընտրելու դեպքում շտապ անհրաժեշտ է կապ հաստատել Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ (armkazakhstanembassy@mfa.am)՝ կարանտինում գտնվող Ալմաթի քաղաք մուտքի և ելքի ապահովման աշխատանքները կարգավորելու նպատակով։

Տոմսերի համար և այլ հարցերի դեպքում կարող եք դիմել «Բելավիա» ավիաընկերությանը՝

ք․ Ալմաթի, «Concord Travel» ՍՊԸ, (+7 727) 321 22 55; (+7 727) 248 36 99,
ք․ Երևան, «Բելավիասերվիս», (+374 10) 577 474; (+374 10) 573 999; (+374 91) 402 547; (+374 91) 404 047։

Հիշեցնում ենք, որ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով:

 

Հարգանքով,
Ղազախստանում ՀՀ դեսպանություն

 

ԼՐԱՑՈՒՄ. «Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Ղազախստանն ընդունել է որոշում, որով ապրիլի 1-ից ժամը 00։00-ից սկսած ժամանակավորապես դադարեցվում է միջազգային կանոնավոր չվերթներ և քաղաքացիների տարահանում իրականացնող բոլոր ինքնաթիռների ժամանումը Նուր-Սուլթան և Ալմաթի քաղաքների միջազգային օդանավակայաններ, իսկ համապատասխան գերատեսչությանը հրահանգավորվում է միջոցներ ձեռնարկել ապրիլի 1-ից նախատեսվող նշյալ չվերթները ՂՀ այլ քաղաքների միջազգային օդանավակայաններ տեղափոխելու ուղղությամբ։

Հիմք ընդունելով այդ հանգամանքը՝ «Բելավիա» ավիաընկերությունը հայտարարել է, որ մարտի 31-ից ապրիլի 14-ը ներառյալ դադարեցնում է կանոնավոր չվերթները դեպի Նուր-Սուլթան և Ալմաթի քաղաքներ։

Հետևապես, Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, ի լրումն իր մարտի 28-ի հայտարարության, հայտնում է, որ մարտի 31-ի դրությամբ ապրիլի 5-ին նախատեսված Ալմաթի-Մինսկ չվերթը չի կայանալու։
Ապրիլի 5-ին նախատեսված Ալմաթի-Մինսկ չվերթի տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին խնդրում ենք դիմել «Բելավիա» ավիաընկերությանը։

Խնդրում ենք ծանոթանալ ՀՀ դեսպանության մարտի 31-ի հայտարարության ամբողջական տեքստին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: