• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայտարարություն

31 մարտի, 2020

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Ղազախստանն ընդունել է որոշում, որով ապրիլի 1-ից ժամը 00։00-ից սկսած ժամանակավորապես դադարեցվում է միջազգային կանոնավոր չվերթներ և քաղաքացիների տարահանում իրականացնող բոլոր ինքնաթիռների ժամանումը Նուր-Սուլթան և Ալմաթի քաղաքների միջազգային օդանավակայաններ, իսկ համապատասխան գերատեսչությանը հրահանգավորվում է միջոցներ ձեռնարկել ապրիլի 1-ից նախատեսվող նշյալ չվերթները ՂՀ այլ քաղաքների միջազգային օդանավակայաններ տեղափոխելու ուղղությամբ։

Հիմք ընդունելով այդ հանգամանքը՝ «Բելավիա» ավիաընկերությունը հայտարարել է, որ մարտի 31-ից ապրիլի 14-ը ներառյալ դադարեցնում է կանոնավոր չվերթները դեպի Նուր-Սուլթան և Ալմաթի քաղաքներ։

Հետևապես, Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, ի լրումն իր մարտի 28-ի հայտարարության, հայտնում է, որ մարտի 31-ի դրությամբ ապրիլի 5-ին նախատեսված Ալմաթի-Մինսկ չվերթը չի կայանալու։
Ապրիլի 5-ին նախատեսված Ալմաթի-Մինսկ չվերթի տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին խնդրում ենք դիմել «Բելավիա» ավիաընկերությանը։

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը՝ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթների փոփոխություններ։ Ուստի, խնդրում ենք հետևողական լինել, հետևել ժամ առ ժամ զարգացող իրադարձություններին և կապ հաստատել ավիաընկերությունների հետ։

Ինչպես հայտարարել ենք դեռևս մարտի 11-ին, ևս մեկ անգամ հորդորում ենք Ղազախստանում և Ղրղզստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք/ և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար) ՀՀ դեսպանության էլ․ փոստի հասցեին (armkazakhstanembassy@mfa.am)։

Հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։

Հիշեցնում ենք, որ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով:

 

Հարգանքով,
Ղազախստանում ՀՀ դեսպանություն

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: