• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայտարարություն

29 ապրիլի, 2020

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Ղազախստանի Հանրապետության նախագահը ապրիլի 29-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի ՂՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությունը գործելու է մինչև մայիսի 11-ը ժամը 00։00-ը ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ ՂՀ նախագահի կայքից։

ՂՀ տարածք մուտք գործելու վերաբերյալ ներկայիս սահմանափակումները օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար շարունակելու են գործել մինչև արտակարգ դրության ավարտը։        
Նուր-Սուլթան քաղաքում գործող կարանտինը շարունակվելու է մինչև արտակարգ դրության ավարտը։    
ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը մարտի 15-ին հանդես էր եկել սահմանափակումների մասին հայտարարությամբ։

ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը, ի լրումն մարտի 19-ի և ապրիլի 14-ի իր հայտարարություններին և հաշվի առնելով ՂՀ տարածքում մինչև մայիսի 11-ը հայտարարված արտակարգ դրությունը, Նուր-Սուլթան քաղաքում հայտարարված կարանտինը և ՀՀ քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը, հայտնում է, որ մինչև մայիսի 11-ը ՂՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես շարունակելու են իրականացվել միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի (armkazakhstanembassy@mfa.am) միջոցով:

Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։

Ղազախստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում ստեղծված պայմաններում և այս ժամանակահատվածում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետևել Ղազախստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար իշխանությունների կողմից տրվող հրահանգներին և իրականացվող միջոցառումներին։

ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով:

 

Հարգանքով,
Ղազախստանում ՀՀ դեսպանություն

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: